«Ռոսնեֆտը» հայտարարել է Վենեսուելայում աշխատանքի դադարեցման և ակտիվների վաճառքի մասին

14:44   29 Մարտ 2020    186

«Ռոսնեֆտը» դադարեցրել է գործունեությունը Վենեսուելայում և սկսել է վաճառել այդ երկրի հետ կապված ակտիվները:

Նշվում է, որ վաճառքի արդյունքում ընկերությունը կստանա սեփական բաժնետոմսերի փաթեթը 9,6 տոկոսի չափով:

Ընդ որում, Վենեսուելայում ակտիվները գնում է ընկերություն, որն ամբողջովին պատկանում է ռուսական կառավարությանը:

Նախարարների կաբինետում RIA Novosti-ին հաստատեցին, որ ձեռք են բերել «Ռոսնեֆտի» ակտիվներ:

Ինչպես հաղորդել է մամուլի քարտուղար Միխաիլ Լեոնտևը, «Ռոսնեֆտն» այս որոշմամբ կատարել է բաժնետերերի առաջ պարտականությունը և այժմ ամերիկյան կողմից սպասում է հրապարակային խոստումների կատարում, այսինքն` պատժամիջոցների հանում «դուստր» ընկերության վրայից:

Նա նաև հայտնել է, որ 9,6 տոկոսի չափով ստացված սեփական ակտիվների հետագա ճակատագիրը կորոշվի ընկերության բաժնետերերի կողմից:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ռոսնեֆտ   Վենեսուելա  


Վերնագիրի այլ պիտակները