Գիտնականը գնահատել է կորոնավիրուսի համաճարակի ազդեցությունը շրջակա միջավայրի վրա. Bild

16:00   29 Մարտ 2020    252

Կլիմայական փոփոխությունների ուսումնասիրության Պոտսդամի ինստիտուտի տնօրեն Օթմար Էդենհոֆերը գնահատել է կորոնավիրուսային համաճարակի ազդեցությունը աշխարհում շրջակա միջավայրի վրա:

Եվրոպական տիեզերական գործակալության համաձայն՝ COVID-19- ի տարածման սկզբնական շրջանի հետ համեմատած օդի աղտոտումը զգալիորեն նվազել է: Գերմանացի փորձագետը նշել է, որ դա պայմանավորված է մի շարք արտադրությունների հարկադիր դադարեցման հետ:

«Կարճ ժամանակով ջերմոցային գազերի արտանետումները նվազել են, բայց ուրախանալու պատճառ չկա: Եթե ձեռնարկությունների մոտ գործերը վատ են՝ նրանց համար ավելի դժվար կլինի անցնել անվնաս արտադրության», – ասել է Էդենհոֆերը Bild- ին տված հարցազրույցում:

Hayatsk.info

Հեշթեգներ:


Վերնագիրի այլ պիտակները