Լեհաստանի նախագահական ընտրությունները հնարավոր է հետաձգվեն կորոնավիրուսի պատճառով

16:35   29 Մարտ 2020    261

Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան հայտարարել է, որ այս մայիսին ծրագրված երկրի նախագահական ընտրությունները հնարավոր է հետաձգվի կորոնավիրուսի պատճառով:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

Լեհաստանի նախագահական ընտրությունների առաջին փուլը նախատեսված է անցկացնել մայիսի 10-ին: Կառավարությունը մտադիր է անցկացնել ընտրությունները, չնայած ընդդիմության բողոքին ու այն հետաձգելու պահանջներին:

«Ընտրությունները նշանակված են, և մեզնից ոչ ոք չգիտի, թե ինչ տեղի կունենա այս տարվա մայիսի 10-ին, այսինքն` մեկուկես ամսից: Եթե այդ ժամանակ էլ համաճարակը փոթորկի, և մենք շարունակենք նման սահմանափակումներով ապրել, ապա ընտրությունների այս օրը կարող է անվավեր ճանաչվել»,-հայտարարել է Լեհաստանի նախագահը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Լեհաստան  


Վերնագիրի այլ պիտակները