«Դաադրեցրեք բոլոր տեսակի պատերազմները». Հռոմի պապ

17:17   29 Մարտ 2020    254

Հռոմի Ֆրանցիսկոս պապը կոչ է արել աշխարհին դադարեցնել «բոլոր տեսակի պատերազմները» և գործել որպես «մեկ մարդկային ընտանիք»՝ պայքարելու Covid-19 կորոնավիրուսի համավարակի դեմ:

Ինչպես հայտնում է CNN-ը, Ֆրանցիսկոս պապի ավանդական կիրակնօրյա ելույթը հեռարձակվել է Վատիկանից, քանի որ կորոնավիրուսի պատճառով Սուրբ Պետրոսի հրապարակը փակ է այցելությունների համար:

«Համատեղ գործողություններն ընդդեմ համավարակի կարող են օգնել յուրաքանչյուրիս հասկանալ եղբայրական կապերն ամրապնդելու կարիքը՝ որպես մեկ մարդկային ընտանիքի անդամների», - ելույթի ավարտին ասել է սրբազան քահանայապետը՝ միանալով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտեռեշի՝ համաշխարհային հրադադար հաստատելու կոչին:

Այս կոչով համաշխարհային կազմակերպության ղեկավարը հանդես էր եկել օրեր առաջ կորոնավիրուսի տարածման ֆոնին, որը «սահմաններ չի ճանաչում»:

Միանում եմ բոլոր նրանց, ովքեր ընդունել են այս կոչը և հրավիրում եմ բոլորին դադարեցնել բոլոր տեսակի պատերազմները, թշնամությունը և աջակցել մարդասիրական օգնության համար միջանցքների բացմանը և դիվանագիտության թափանցիկությանը» ,- ասել է Հռոմի պապը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Հռոմի-Ֆրանցիսկոս-պապ  


Վերնագիրի այլ պիտակները