Ավստրալիայում կարգելվեն ավելի քան երկու անձի մասնակցությամբ հավաքները. Sidney Morning Herald

17:36   29 Մարտ 2020    225

Ավստրալիայի իշխանություններն ավելի քան երկու անձի մասնակցությամբ հավաքների արգելք են սահմանում՝ կանխելու համար նոր տեսակի կորոնավիրուսի տարածումը, հաղորդում է Sidney Morning Herald-ը՝ երկրի վարչապետ Սքոթ Մորիսոնին հղումով:

Սահմանափակումները չեն տարածվում ընտանիքի անդամների վրա, նշել է Մորիսոնը: Բացի այդ, հարսանիքի առիթով թույլատրվում է մինչև հինգ, իսկ հուղարկավորության դեպքում՝ մինչև 10 մարդու մասնակցություն:

Բացի այդ, որոշում է կայացվել փակել խաղահրապարակները, մարզադահլիճները և սքեյթ-զբոսայգիները: 70-ից բարձր տարիքի անձանց խորհուրդ է տրվում տանը մնալ, շեշտել է վարչապետը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ավստրալիա  


Վերնագիրի այլ պիտակները