Իսպանիայում խստացվել են կարանտինի պայմանները. РИА Новости

19:31   29 Մարտ 2020    223

Իսպանիայի կառավարությունը որոշել է խստացնել կարանտինի պայմանները:

Այն ընկերությունների աշխատակիցները, որոնք կենսական անհրաժեշտության աշխատանքներ չեն կատարում, երկու շաբաթ պետք է մնան տանը:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հայտնել է Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը: Փոխանցում է РИА Новости-ն:

«Կառավարությունը նախարարների արտակարգ իրավիճակների խորհրդում որոշում կկայացնի տանը թողնել բոլոր այն մարդկանց, որոնց աշխատանքը կենսական անհրաժեշտություն չունի: Մարտի 30-ից ապրիլի 9-ը նրանց տեղաշարժը ևս կսահմանափակվի, սակայն նրանք կստանան այդ երկու շաբաթվա աշխատավարձը»,- ասել է Սանչեսը:

Նա հավելել է, որ Իսպանիայում այժմ բարդ ժամանակաշրջան է և եթե կարողանան հիմա սահմանափակել մարդկանց տեղաշարժը, կկարողանան հաղթահարել վարակը: Կորոնավիրուսի հետևանքով մահացության մակարդակով Իսպանիան երկրորդ տեղում է: Այս ամբողջ ընթացքում մահացել է 5820 մարդ: Վարակված է ավելի քան 72 000 մարդ: Մահացության ցուցանիշով առաջին տեղում Իտալիան է:

Hayatsk.info

Հեշթեգներ: Իսպանիա  


Վերնագիրի այլ պիտակները