Իրանում մոտ 100 000 կալանավոր ժամանակավորապես ազատ է արձակել

20:16   29 Մարտ 2020    206

Իրանը ժամանակավորապես մոտ 100 000 կալանավորի է ազատ արձակել բանտերից` կորոնավիրուսի պատճառով:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հայտնել է երկրի դատական իշխանության ներկայացուցիչ Ղոլամհոսեյն Էսմաիլին:

Իրանի նախագահ Հասան Ռոհանին մարտի 24-ին հայտարարել է բանտերից ազատ արձակման ժամկետը մինչև ապրիլի 20-ը երկարաձգելու մասին, սակայն այդ պահին հայտնի էր 85 000 ազատված բանտարկյալների մասին:

Էսմաիլիի խոսքով՝ ներկա պահին հայտնի է 100 000 ազատ արձակվածների մասին:

Իրանում կորոնավիրուսի «երկրորդ ալիքի» տարածման մասին իշխանությունների հայտարարությունների ֆոնին՝ դատական իշխանության ներկայացուցիչը հայտնել է ազատ արձակումների «երկրորդ ալիքի» մասին:

Վերջին տվյալների համաձայն՝ Իրանում կորոնավիրուսից մահացել է 2640 մարդ, վարակակիր է 23 278-ը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները