Toyota-ն էլեկտրիֆիկացրել է C-HR հանրահայտ քրոսովերը

09:12   30 Մարտ 2020    221

Toyota-ն էլեկտրիֆիկացրել է C-HR հանրահայտ քրոսովերը չինական շուկայի համար։

Մոդելի «մարտկոցային» տարբերակը կթողարկվի GAC Toyota համատեղ ձեռնարկությունում եւ շուկայում կհայտնվի ապրիլին, գրում է Մոտոր-ը, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Բնութագրիչները հայտնի են․ C-HR Electric-ի տեխնիկական մոդիֆիկացիան նման կլինի Lexus UX 300e էլեկտրամոբիլին, իսկ արտաքին տարբերությունները կլինեն դեկորի տարրերում։

Էկոլոգիապես մաքուր C-HR-ին վիզուալ առումով տարբերակել հնարավոր է «ամբողջական» ռադիատորային ցանցի, EV եւ Electric անվանատախտակների, արտանետման խողովակների բացակայության միջոցով, ինչպես նաեւ անվադողերի նկարով։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները