Կորոնավիրուսի պատճառով Պորտուգալիայում դպրոցական է մահացել․ Efe

09:38   30 Մարտ 2020    263

Պորտուգալիայի առողջապահության նախարար Մարթա Տեմիդոն հայտնել է, որ նոր տիպի կորոնավիրուսի պատճառով դեռահաս է մահացել։

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հաղորդում է իսպանական Efe գործակալությունը։ Տեմիդոն նշել է, որ դպրոցականը 14 տարեկան է եղել, ապրել է Օվար քաղաքում, որը գտնվում է Ավեյրուի շրջանում։

Նախարարի խոսքերով, երեխան, նախքան կորոնավիրուսի անալիզի դրական արդյունքը, իմունային անբավարարության հետ կապված խնդիրներ է ունեցել։

Նա նաև ընդգծել է, որ Պորտուգալիայում կորոնավիրուսով հիվանդացության մեծ աճ են սպասում մայիսի վերջին։

Hayatsk.info

Հեշթեգներ: Պորտուգալիա  


Վերնագիրի այլ պիտակները