Չինաստանում ապաքինվել է կորոնավիրուսով վարակվածների 93 տոկոսը

13:52   30 Մարտ 2020    358

Չինաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվն օրեցօր նվազում է, ներկա պահին հիվանդանոցներում բուժում է ստանում 2396 մարդ, ընդ որում՝ ընդհանուր վարակվածների 93 տոկոսն ապաքինվել է:

Վերջին տվյալների համաձայն՝ Չինաստանում կորոնավիրուսով վարակվածների հաստատված դեպքերի թիվը հասել է 81 470-ի, որոնցից 75 770-ը բուժվել են և դուրս են գրվել հիվանդանոցներից, ինչը կազմում է վարակակիրների ընդհանուր թվի 93 տոկոսը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Համավարակի սկսվելուց ի վեր ամբողջ Չինաստանում գրանցվել է վարակման 13 669 դեպք, որոնցից 118-ը՝ մահվան ելքով, մահացությունը կազմել է 0,86 տոկոս: Համավարակի օջախ Հուբեյ նահանգում գրանցվել է 67 801 վարակման դեպք, 3186-ը՝ մահվան ելքով, մահացությունը կազմել է 4,69 տոկոս:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները