Իսպանիայում կորոնավիրուսի զոհերի թիվը 1 օրում աճել է 812-ով, զոհերի ընդհանուր քանակը 7340 է. ՌԻԱ Նովոստի

14:34   30 Մարտ 2020    584

Իսպանիայում կորոնավիրուսի հետևանքով զոհերի թիվը վերջին օրվա ընթացքում ավելացել է 812-ով, մահվան դեպքերի ընդհանուր թիվը համավարակի սկզբից գերազանցել է 7000-ը:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը` հղում անելով Իսպանիայի առողջապահության նախարարությանը:

Մարտի 30-ի դրությամբ Իսպանիայում գրանցվել է կորոնավիրուսով վարակման շուրջ 85 200 դեպք, վերջին օրվա ընթացքում հաստատված դեպքերի քանակը 6400 է: Համաճարակի սկզբից մինչև այսօր մահացել է 7340 մարդ: Ծանր վիճակում գտնվող հիվանդների քանակը շարունակում է աճել, վերակենդանացման բաժանմունքում է գտնվում շուրջ 5200 մարդ: Առողջացածների թիվը շուրջ 16 800 է:

Այսպիսով, մարտի 30-ի դրությամբ ակտիվ դեպքերի քանակը Իսպանիայում 61 000 է:

Համաճարակի սկզբից Մադրիդում գրանցվել է վարակման շուրջ 24 000 դեպք, մահացել է շուրջ 3400 մարդ: Կատալոնիայում վարակման դեպքերը շուրջ 16 200-ն են, մահվան դեպքերը` 1410-ը:

Հայտնի է, որ ամբողջ աշխարհում նոր տեսակի կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 722 664-ի, որից 33 983-ը՝ մահվան ելքով։ Հիվանդությունից ապաքինվել է ավելի քան 151 793 մարդ։

Hayatsk.info

Հեշթեգներ: Իսպանիա  


Վերնագիրի այլ պիտակները