ԱՄՆ-ում սկսել են կիրառել վերականգնվող պլազման կորոնավիրուսի բուժման համար․ Թրամփ

20:53   30 Մարտ 2020    310

Էքսպրես թեստավորումը զգալիորեն կարագացնի մոնիթորինգի, վերահսկման, զսպման եւ, ի վերջո, կորոնավիրուսի ոչնչացման հարցում մեր հնարավորությունները։ Մենք կհաղթենք վիրուսը։ Այդ մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։

Նա նշել է, որ Abbott Labs ընկերությունը ստեղծել է «արագ թեստեր», որոնց պատասխանը ստացվում է 5 րոպեից, եւ հայտարարել է, որ ամեն օր կթողարկի այդպիսի 50 թեստ՝ սկսած այս շաբաթվանից, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

«Դա նաեւ թույլ կտա մեզ անհապաղ հետազոտել բժիշկներին, բուժքույրերին եւ առողջապահության այլ աշխատակիցներին, եւ թույլ կտա մեզ գործել արագ ու ագրեսիվ կերպով վիրուսի տարածումը կանխելու համար, ինչը շատ կարեւոր է կարեւորագույն հաստատություններում, ինչպիսիք են հիվանդանոցներն ու ծերանոցները»։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները