Ավստրալիան 80 միլիարդ դոլար կհատկացնի աշխատավորներին օգնելու համար

09:54   31 Մարտ 2020    189

Ավստրալիայի իշխանությունները 80 միլիարդ ԱՄՆ դոլարին համարժեք գումար կհատկացնեն՝ այն աշխատավորներին վճարելու համար, որոնց ընկերությունները հայտնվել են բարդ դրության մեջ կորոնավիրուսային պանդեմիայի պատճառով։

ABC News-ի փոխանցման համաձայն, այդ մասին հայտարարել է Ավստրալիայի վարչապետ Սքոթ Մորիսոնը՝ մամուլի ասուլիսի ժամանակ։

Ըստ այդմ, այն աշխատավորները, ովքեր կորցրել են աշխատանքը, կամ որոնց գործատու ընկերությունները հայտնվել են բարդ իրավիճակում, կստանան ամսական 920 ԱՄՆ դոլարին համարժեք գումար՝ կես տարի շարունակ։ Դա կազմում է այդ երկրի միջին աշխատավարձի 70 տոկոսը։

Hayatsk.info

Հեշթեգներ: Ավստրալիա  


Վերնագիրի այլ պիտակները