ԱՄՆ-ը թույլ կտա Ռուսաստանի, Չինաստանի և Եվրոպայի ընկերություններին աշխատել Իրանում․ Reuters

10:21   31 Մարտ 2020    238

ԱՄՆ-ը պատրաստվում է վերականգնել ոչ ամերիկյան կազմակերպություններին Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության հետ համագործակցությունն արգելող պատժամիջոցների բացառությունները։

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը՝ հղում անելով տեղեկացված աղբյուրներին։

Բացառությունների երկարաձգումը թույլ կտա ռուսական, չինական և եվրոպական ընկերություններին գործունեություն ծավալել Իրանի միջուկային օբյեկտներում՝ ատոմային էներգիայի խաղաղ նպատակներով օգտագործման ուղղությամբ, հայտարարել են աղբյուրները։

Միացյալ Նահանգները հնարավոր է բացառությունների վերականգնման մասին որոշում կայացնեն արդեն մարտի 30-ին, նշում են աղբյուրները։ Նրանց տվյալներով, ամերիկյան իշխանությունները գտնում են, որ այս քայլով կխոչընդոտեն Իրանում միջուկային զենքի մշակմանը։

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ   Իրան  


Վերնագիրի այլ պիտակները