Amazon-ը հայտնել է ԱՄՆ-ի իր 19 պահեստներում կորոնավիրուսով վարակման դեպքերի մասին. Reuters

11:07   31 Մարտ 2020    203

Amazon-ը նոր տիպի կորոնավիրուսի պանդեմիայի առաջնագծում է` ապահովելով ամենաանհրաժեշտ ապրաքների տեղափոխումը ԱՄՆ, մինչդեռ երկրի բնակչության կեսից ավելիին կարգադրվել է «մնալ տանը», գրում է Reuters- ը:

Այնուամենայնիվ, լուրեր են հասնում, որ Միացյալ Նահանգներում ընկերության պահեստի հարյուր հազարավոր աշխատակիցներ վարակվել են կորոնավիրուսով, ինչը հղի է աշխարհի խոշորագույն րիթեյլերի փակման վտանգով:

Ընկերությունում հայտնել են, որ ձեռնարկվել են բոլոր անհրաժեշտ կանխարգելիչ միջոցառումները, եւ նրանց աշխատակիցների առողջությունն ու անվտանգությունն առաջին տեղում է:

COVID-19-ով վարակման մասին լուրերը մտահոգություն են առաջացրել աշխատակիցների շրջանում: Այդպես, երկուշաբթի աշխատանքից հեռացել էին ընկերության նյույորքյան պահեստի 15 աշխատակից, ինչի արդյունքում ընկերությունը աշխատանքից հեռացրել էր մ աշխատակցի, ով խախտել էր վճարովի կարանտինի պայմանները: Բացի այդ, մի շարք այլ երկրներում ընկերության մասնաճյուղերի աշխատակիցներն այս շաբաթ բողոքի ցույցեր էին անցկացրել:

Ընդհանուր առմամբ, ընկերության բաշխիչ ենթակառուցվածքում կա 519 կետ, այդ թվում` պատվերների կատարման կենտրոններ, առաքման կայաններ եւ պահեստներ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Amazon  


Վերնագիրի այլ պիտակները