Թրամփը շոկի մեջ է Նյու Յորքի հիվանդանոցների պատկերներից

11:39   31 Մարտ 2020    165

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր մտագհոգությունն է հայտնել կորոնավիրուսի հետ կապված Նյու Յորքում տիրող իրավիճակի շուրջ:

Ինչպես հաղորդում է Hayatsk.info-ն՝ հղում կատարելով «Ամերիկայի ձայն»-ին, նա մեկնաբանությունը է կատարել Նյու Յորքի հիվանդանոցներից մեկում արված տեսանյութերը դիտելուց հետո: Խոսքը Էլմհարստ հիվանդանոցի մասին է, որը գտնվում է նախագահին հարազատ Քվինս թաղամասում:

«Ես հեռուստատեսությամբ անցած շաբաթ դիտում էի այնտեղ տիրող իրավիճակը: Մահացած մարդկանց մարմինները հիվանդանոցի միջանցքներում էին: Հետևում էի, թե ինչպես են տեղափոխում դրանք հատուկ սառնարան-բեռնատարներով, որոնք օգտագործում էին, քանի որ մարմիններն այնքան շատ են, որ չեն հասցնում առանց սառնարանների տեղափոխել: Վիճակը հատկապես ծանր է Նյու Յորքի իմ մանկության Քվինս թաղամասում: Երբեք նման պատկեր չեմ տեսել» ,- ասել է նախագահը:

Իր թվիթերյան գրառման մեջ նախագահը կոչ է արել Նյու Յորք, Նյու Ջերսի ու Քոնեկթիկուտ նահանգների բնակչությանը երկու շաբաթով խուսափել որևէ ոչ կարևոր ճանապարհորդությունից: Վարչակազմը դիտարկում էր այս նահանգներում սահմանել պարտադիր մեկուսացման ռեժիմ:

Այս պահին Նյու Յորքը շարունակում է մնալ կորոնավիրուսի համաճարակի կենտրոն: ԱՄՆ-ում հիվանդների ընդհանուր քանակի գրեթե կեսը Նյու Յորքի բնակիչներն են: Հիվանդների քանակի պատճառով այստեղ հիվանդանոցները հայտնվել են ծանր կացության մեջ: Բժշկական մի շարք հաստատություններում գրանցվում է անհրաժեշտ բժշկական սարքավորումների ու պարագաների պակաս:

Hayatsk.info

Հեշթեգներ: Թրամփ  


Վերնագիրի այլ պիտակները