Twitter-ը հեռացրել է Բրազիլիայի եւ Վենեսուելայի նախագահների գրառումները

12:12   31 Մարտ 2020    210

Twitter-ը կատարում է, ըստ ամենայնի իր այն խոստումը, որ պայքարելու է ընդդեմ կորոնավիրուսային ինֆեկցիայի մասին արված կեղծ գրառումներ, որոնք մարդկանց կարող են մոլորության մեջ գցել։

Այս պայքարի շրջանակներում, սոցկայքը հեռացրել է Բրազիլիայի եւ Վենեսուելայի նախագահների, Նյու-Յորքի նախկին քաղաքապետ Ռուդի Ջուլիանիի գրառումները՝ կորոնավիրուսի հետ կապված բովանդակային կանոնները խախտելու համար։

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հայտնում է The Verge-ը։

Ըստ հրապարակման, Twitter-ի ղեկավարությունը հայտարարել է, որ սոցկայքը կենտրոնացած է հանրային քննարկումները պաշտպանելու եւ մարդկանց օգնելու վրա, որպեսզի գտնեն ինֆորմացիայի հեղինակավոր աղբյուրներ։ Սոցկայքի ղեկավարությունը, պարբերականին փոխանցել է, որ իրենք շարունակելու են պայքարը եւ պահանջելու են հետագայում եւս հեռացնել այն գրառումները, որոնք չեն համապատասխանում սոցկայքի կանոններին։

BuzzFeed News-ն էլ գրում է, որ կիրակի օրը Բրազիլիայի նախագահ Ժաիր Բոլսոնարուն հեռացրել է երկու գրառում, որտեղ նա հավանություն էր տալիս հիդրօքսիքլորոխինին եւ կոչ անում դադարեցնել սոցիալական հեռավորության պահպանումը։ Եվ քլորինինը, եւ հիդրօքսիքլորինինը, որպես կորոնավիրուսի բուժման արդյունավետ միջոցներ, մինչ այժմ հաստատված չեն։

Hayatsk.info

Հեշթեգներ: Twitter  


Վերնագիրի այլ պիտակները