Նավթի գները կայունացել են Պուտինի եւ Թրամփի հեռախոսային զրույցի արդյունքում. Reuters

12:35   31 Մարտ 2020    202

Երեքշաբթի նավթն իր դիրքերն ամրապնդել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի եւ Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի միջեւ համաձայնության արդյունքում, որոնք պայմանավորվել են բանակցություններ անցկացնել էներգետիկ շուկաների կայունացման շուրջ, հայտնում է Reuters-ը:

Brent տեսակի նավթը, մասնավորապես, թանկացել է 43 ցենտով կամ 1,9 տոկոսով՝ կազմելով բարելի դիմաց 23,19 դոլար:

Ամերիկյան նավթը թանկացել է 1,16 դոլարով կամ 5,8 տոկոսով՝ հասնելով բարելի դիմաց 21,26 դոլարի:

«Նավթի գները կայունանում են մինչեւ 18-ամյա վաղեմության նվազագույնին հասնելուց հետո... Սա հիմնականում կապված է Միացյալ Նահանգների եւ Ռուսաստանի նախագահների միջեւ առանցքային հեռախոսային զանգի հետ»,- ասել է OANDA բրոքերային ընկերության նավթային շուկայի ավագ վերլուծաբան Էդվարդ Մոյան:

Ռուսաստանի եւ ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինը եւ Դոնալդ Թրամփն ավելի վաղ հեռախոսով քննարկել էին կորոնավիրուսի համավարակին հակազդելու միջոցառումները:

Կրեմլի մամուլի ծառայությունից հայտնել էին, որ զրույցը տեղի է ունեցել ամերիկյան կողմի նախաձեռնությամբ:

Պետությունների ղեկավարները լուրջ մտահոգություն էին հայտնել՝ կապված աշխարհում կորոնավիրուսի տարածման չափերի հետ եւ միմյանց տեղեկացրել Ռուսաստանում եւ ԱՄՆ-ում ձեռնարկվող այս սպառնալիքին հակազդելու միջոցառումների մասին: Քննարկվել էին նաեւ այս ուղղությամբ 2 երկրների ավելի սերտ փոխգործակցության հնարավորությունները:

Hayatsk.info

Հեշթեգներ: Պուտին   Թրամփ  


Վերնագիրի այլ պիտակները