Կորոնավիրուսի պատճառով ՄԱԿ ԱԽ-ն կարող է շարունակել աշխատել հեռավար ռեժիմով

13:56   31 Մարտ 2020    189

Կորոնավիրուսային համավարակի պատճառով, ՄԱԿ Անվտանգության խորհուրդը հնարավոր է շարունակի աշխատել հեռավար ռեժիմով։

Այս մասին հայտնում է «ՏԱՍՍ»-ը վկայակոչելով ՄԱԿ-ում ՌԴ լիազոր ներկայացուցիչ Դմիտրի Պոլյանսկուն։ «Ես կարծում եմ, որ ինչ որ մի փուլում, ապրիլ-մայիս ամիսներին, եթե ավելի կոնկրետ ասենք, աշխատանքները կշարունակվեն արդեն հեռավար ռեժիմով»,- ասել է Պոլյանսկին։

Ռուս դիվանագետը նշել է, որ Ռուսաստանը պնդում է, որպեսզի տեսակոնֆերանսները ունենան ոչ-ֆորմալ կարգավիճակ։

Hayatsk.info

Հեշթեգներ: Կորոնավիրուս  


Վերնագիրի այլ պիտակները