Լոս Անջելեսի շերիֆը հետ է կանչել կորոնավիրուսի համավարակի շրջանում զենքի խանութները փակելու մասին որոշումը

16:25   31 Մարտ 2020    269

Լոս Անջելեսի շերիֆ Ալեքս Վալիանուեւան հայտարարել է, որ հետ է կանչում իր հրամանը նոր տեսակի կորոնավիրուսի համավարակի շրջանում զենքի խանութները ժամանակավորապես փակելու մասին:

Նրա Twitter-ի միկրոբլոգում հրապարակված հայտարարության մեջ նշված է, որ հիմնվելով դաշնային իշխանությունների ջանքերի վրա՝ Լոս Անջելեսի շրջանի շերիֆը հանդես չի գա զինամթերքի վաճառքի կամ նորոգման ձեռնարկությունները փակելու հրամաններով կամ հանձնարարականներով:

«Չնայած հուշագրի հանձնարարական բնույթին, այն, այնուամենայնիվ, համոզիչ է՝ հաշվի առնելով ընդգրկման ազգային ոլորտը: Այս ենթակառուցվածքի կարեւորագույն մասնագետների ցուցակում են ներառված հրազեն կամ զինամթերք արտադրողներին, մանրածախի վաճառողներին, ներմուծողներին, դեստրիբյուտորներին եւ հրաձգարաններին աջակցություն ցույց տվող աշխատակիցները»,- նշված է շերիֆի հայտարարության մեջ:

Hayatsk.info

Հեշթեգներ: ԼոսԱնջելես  


Վերնագիրի այլ պիտակները