Կորոնավիրուսի վարակման առաջին դեպքն է գրանցվել Վատիկանի կարդինալներից մեկի մոտ

18:42   31 Մարտ 2020    273

Վատիկանի 66-ամյա կարդինալ Անջելո Դե Դոնատիսայի մոտ նոր տեսակի կորոնավիրուս է ախտորոշվել:

Այս մասին հայտնում է ТАСС-ը՝ հղում տալով Հռոմի փոխանորդությանը: Նշվում է, որ կարդինալին տեղափոխել են մայրաքաղաքի «Ջեմալլի» կլինիկա:

«Պրելատի վիճակը բավարար է, նրան հակաինֆեկցիոն թերապիա են նշանակել»,- ասվում է հաղորդագրությունում: Նաև նշվում է, որ հոգևորականը վերջին ժամանակներում շփում չի ունեցել Հռոմի պապի հետ, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Ընդհանուր առմամբ Վատիկանում կորոնավիրուսով վարակման 6 դեպք է գրանցվել: Վարակվածներից ոչ ոք Հռոմի պապի և վերջինիս մտերիմ շրջապատի հետ չի հաղորդակցվել:

Hayatsk.info

Հեշթեգներ: Կորոնավիրուս  


Վերնագիրի այլ պիտակները