Թրամփը որոշել է կորոնավիրուսի հետ կապված 100 միլիոն դոլարի բժշկական օգնություն ուղարկել Իտալիա

19:56   31 Մարտ 2020    237

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հաղորդել է, որ Իտալիայի վարչապետ Ջուզեպե Կոնտեին խոստացել է կորոնավիրուսի հետ կապված 100 միլիոն դոլարի չափով բժշկական օգնություն հատկացնել:

Այս մասին հաղորդում է РИА Новости-ն: «Ես քիչ առաջ զանգահարել եմ Իտալիայի վարչապետին: Մենք հավելյալ պոտենցիալ ունենք, հավելյալ արտադրանք, որոնք մեզ պետք չեն: Մենք Իտալիա կուղարկենք մոտ 100 միլիոն դոլարի տարբեր պարագաներ՝ վիրահատական, բժշկական հիվանդանոցային»,- ասել է Թրամփը Սպիտակ տանը տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Իտալիայում նոր տեսակի կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 101 739-ի: Երկուշաբթի օրվա դրությամբ՝ ակտիվ վարակակիրների թիվը կազմում է 75 528 մարդ: Նոր ակտիվ դեպքերի աճի գործակիցը կազմում է 2.2 տոկոս, որն ամենացածրն է երկրում կորոնավիրուսի համաճարակի բռնկման օրվանից ի վեր:

Վերջին մեկ օրում արձանագրվել է մահացության 812 նոր դեպք՝ ընդհանուր մահվան ցուցանիշը հասցնելով 11 591-ի: Մեկ օրում ապաքինվել է 1590 մարդ, որն առավելագույն ցուցանիշն է 24-ժամյա ապաքինումների առումով: Ընդհանուր առմամբ երկրում ապաքինվել է 14 620 մարդ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Թրամփ   ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները