Ֆրանսիան 4 մլրդ եվրո կհատկացնի հանրային առողջապահական գործակալությանը

20:18   31 Մարտ 2020    291

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը խոստացել է 4 մլրդ եվրո տրամադրել Sante Publique France հանրային առողջապահության կազմակերպությանը:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին Ֆրանսիայի նախագահն ասել է Saint Barthélemy d’Anjou կոմունայում գտնվող դիմակների գործարանում՝ ընդգծելով բժշկական դիմակների արտադրության կարևորությունը Ֆրանսիայում:

Մակրոնը նշել է, որ իրենց «նպատակն է դիմակների արտադրությունն այնպիսի մակարդակի հասցնել, որ մինչև տարեվերջ երկիրը լիակատար անկախություն ձեռք բերի այդ հարցում»:

Արտադրության ծավալների ընդլայնում թույլ կտա շաբաթական արտադրվող դիմակների քանակը 3.3 մլն-ից մինչև ապրիլի վերջ հասցնել 15 մլն-ի: Ֆրանսիան արդեն մեկ մլրդ դիմակ է պատվիրել Չինաստանից:

Ֆրանսիայում կորոնավիրուսից մահացածների թիվը հասել է 3024-ի, ակտիվ վարակակիրներինը՝ 33 599-ի:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները