ԱՄՆ-ը ներկայացրել է Վենեսուելայի ճգնաժամի լուծման նոր ծրագիրը

20:35   31 Մարտ 2020    259

ԱՄՆ-ը Վենեսուելայում ուժային ճգնաժամի լուծման նոր ծրագիր է ներկայացրել: Պետքարտուղար Մայք Պոմպեոն բացահայտել է պայմանները, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Ըստ Վաշինգտոնի ծրագրերի՝ Վենեսուելայում ժամանակավոր կառավարություն պետք է ստեղծվի Ազգային ժողովի անդամներից, որը ճանաչում են ինչպես Նախագահ Նիկոլաս Մադուրոն, այնպես էլ ընդդիմության առաջնորդ Խուան Գուայդոն:

Եթե այս կետը կյանքի կոչվի, ամերիկացիները կվերացնեն պատժամիջոցները Լատինական Ամերիկայի երկրից: Ըստ Պոմպեոյի՝ ԱՄՆ-ը սերտորեն համագործակցել է Գուայդոյի հետ` այս ծրագիրը մշակելու համար:

Պետքարտուղարը դա անվանել է նաև ժողովրդավարության ճանապարհ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները