Կորոնավիրուսի դեմ նախաձեռնված միջոցառումները չպետք է խափանեն ժողովրդավարությունը․ Եվրահանձնաժողով

21:03   31 Մարտ 2020    290

Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեռ Լեյենը Հունգարիային նախազգուշացրել է, որ կորոնավիրուսի դեմ պայքարի համար արտակարգ միջոցառումները չպետք է խափանեն ժողովրդավարությունը։

Նախօրեին հունգարական խորհրդարանը վարչապետ Վիկտոր Օրբանին անսահմանափակ իրավասություններ էր ընձեռել, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

«Չափազանց կարեւոր է, որպեսզի արտակարգ միջոցառումները վնաս չպատճառեն մեր հիմնարար սկզբունքներին եւ արժեքներին․․․ Ժողովրդավարությունը չի կարող աշխատել առանց ազատ եւ անկախ զանգվածային լրատվամիջոցների,- ասել է Ուրսուլա ֆոն դեր Լեյենը,- Ցանկացած արտակարգ միջոցառումներ անհրաժեշտությամբ եւ համաչափությամբ սահմանափակված պետք է լինեն։ Դրանք չպետք է անսահման տեւեն․․․ կառավարությունները պետք է հետեւեն նրան, որ այդպիսի միջոցառումները պարբերաբար վերահսկվեն»։

Նա նշել է, որ Եվրոպական հանձնաժողովը կվերլուծի եւ ուշադիր կհետեւի Հունգարիայի նոր օրենքների կատարմանը։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները