Վենեսուելան մերժել է երկրում ժամանակավոր կառավարություն ստեղծելու ԱՄՆ-ի առաջարկը

09:10   01 Ապրիլ 2020    217

Վենեսուելայի արտաքին գործերի նախարարությունը դեմ է ժամանակավոր կառավարություն ստեղծելու, նախագահական ընտրություններ անցկացնելու, ինչպես նաև պատժամիջոցների հետագա չեղարկման միջոցով երկրում ստեղծված իրավիճակը լուծելու ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի առաջարկին առաջարկին:

Այդ մասին Twitter-ում հաղորդել է Վենեսուելայի արտաքին գործերի նախարար Խորխե Արեասը: Նրա խոսքով, ամերիկյան կողմը փորձում է երկրին պարտադրել առաջարկություն, որի իրական նպատակը «ինտերվենցիոնիզմն է և Վաշինգտոնի կողմից վերահսկվող կառավարության ձևավորումը», տեղեկացնում է Hayatsk.info-ն:

«Վենեսուելայի իշխանությունները պնդում են, որ չեն ընդունում և ապագայում էլ ոչ մի խնամակալություն չեն ընդունելու որևէ օտարերկրյա կառավարության կողմից»,- հայտարարել է Արեասը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Վենեսուելա   ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները