ԱՄՆ-ում կորոնավիրուսի հետևանքով զոհերի թիվը հասել է 3890-ի. Worldometer

09:26   01 Ապրիլ 2020    235

ԱՄՆ-ում կորոնավիրուսի հետևանքով զոհերի թիվը հասել է 3890-ի։

Այդ մասին վկայում են worldometer առցանց թարմացվող կայքի տվյալները։

Վարակի հաստատված դեպքերի թիվը կազմում է 188 578, ապաքինվածներինը՝ 7 251։ ԱՄՆ-ն այս ցուցանիշով առաջինն է աշխարհում, մինչդեռ մահերի թվով նրանց գերազանցում են Իտալիան և Իսպանիան, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը մարտի 11-ին նոր կորանավիրուսը համավարակ էր հայտարարել: Վերջին տվյալներով՝ աշխարհում գրանցվել է վարակման ավելի քան 858 892 դեպք, 42 158-ը՝ մահվան ելքով։ Ապաքինվել է 178,100 մարդ։

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները