Բրիտանացին հայտնվել է Գինեսի ռեկորդների գրքում՝ որպես աշխարհի ամենատարեց տղամարդ

09:38   01 Ապրիլ 2020    176

Բրիտանացի Ռոբերտ Ուեյթոնը մարտի 29-ին նշել է ծննդյան 112-րդ ամյակը և ճանաչվել է աշխարհի ամենատարեց տղամարդ:

Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն՝ հղում անելով Գինեսի ռեկորդների գրքի կայքին, որում հայտնվել է բրիտանացին:

Նշվում է, որ մանուկ հասակում «բոլորի» նման նա հիվանդացել է խոզուկ, կարմրուկ, կապույտ հազ և այլ հիվանդություններվ, անցկացրել է «իսպանկայի» ժամանակաշրջանն ու Համաշխարհային երկու պատերազմ: Մինչ Մեծ Բրիտանիա տեղափոխվելն ապրել է Կանադայում և Թայվանում, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Հիվանդացել է մալարիայով և մի քանի անգամ վիրահատության ենթարկվել: Ուեյթոնը Երկրորդ աշխարհամարտի տարիներին աշխատել է գործարանում, որը Բրիտանական կայսրության համար ինքնաթիռներ էր արտադրում: Այժմ նա խաղալիք հողմնաղացներ է պատրաստում, որոնք վաճառում է 50 դոլարով, իսկ վաստակած գումարը ծախսում է բարեգործական նպատակներով:

Աշխարհի ամենատարեց տղամարդու տիտղոսն Ուեյթոնին է բաժին հասել ճապոնացի Տիտեցու Վատանաբեի մահից հետո, որը կյանքից հեռացել էր փետրվարի 23-ին՝ 112 տարեկան, 355 օրական հասակում: Միևնույն ժամանակ, աշխարհի ամենատարեց մարդու ռեկորդը պատկանում է 116-ամյա ճապոնուհի Կանե Տանակային:

Hayatsk.info

Հեշթեգներ: Գինեսի-ռեկորդների-գիրք  


Վերնագիրի այլ պիտակները