ԱՄՆ-ի Այդահո նահանգում 6,3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել

09:59   01 Ապրիլ 2020    180

ԱՄՆ-ի Այդահո նահանգում երեքշաբթի 6,3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել:

Այս մասին հայտնում է TACC գործակալությունը՝ հղում անելով եվրոպական միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնին:

Նշվում է, որ էպիկենտրոնը գտնվել է 146 000 բնակչություն ունեցող Բոյսե քաղաքից 151 կիլոմետր հյուսիս-արևելք, իսկ օջախը՝ 33 կիլոմետր խորությամբ, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Ավերածությունների և զոհերի մասին տեղեկություններ չեն հաղորդվում:

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները