Պենտագոնը մոտ 500 զինվորական կուղարկի Մեքսիկայի հետ սահման կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակներում. Reuters

10:24   01 Ապրիլ 2020    200

Պենտագոնը մոտ 500 զինվորական կուղարկի Մեքսիկայի հետ սահման նոր տեսակի կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի շրջանակներում, հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով սեփական աղբյուրները:

Նշվում է, որ զինծառայողները կուղարկվեն սահման` ԱՄՆ ներքին անվտանգության նախարարության պահանջով: ԱՄՆ-ն իր հարավ-արեւմտյան սահմանին արդեն 5000 զինծառայող ունի Սահմանային պարեկային ծառայությանն աջակցելու համար` կատարելով պարտականություններ, որոնք կապված չեն կարգի պահպանման հետ:

Այժմ ուղարկված զինծառայողները կհամալրեն սահմանային գործակալների շարքերը, որոնք կարող են ենթարկվել կորոնավիրուսի ազդեցությանը:

Այս քայլը ձեռնարկվել է այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը հետաձգել էր զինվորականների տեղակայումը Կանադայի հետ սահմանին: Կանադայի փոխվարչապետ Քրիստյա Ֆրիլանդն ԱՄՆ նախագահի` Կանադայի սահման զինվորականներ ուղղարկելու մտադրությունը «բոլորովին ոչ պարտադիր քայլ» էր անվանել, որը կվնասի երկու երկրների միջեւ երկկողմ հարաբերություններին, քանի որ նրանց միջեւ սահմանը երկար ժամանակ չի պահպանվել:

Hayatsk.info

Հեշթեգներ: Պենտագոն  


Վերնագիրի այլ պիտակները