Համանախագահները չեն ճանաչում Լեռնային Ղարաբաղում «ընտրությունների» արդյունքները

10:00   01 Ապրիլ 2020    263

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հայտարարություն են տարածել:

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info- ն, համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Էնդրյու Շոֆերը (ԱՄՆ) և Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա) իրենց հայտարարություններում նշել են, որ չեն ճանաչում՝ Լեռնային Ղարաբաղում մարտի 31-ին անցկացված «ընտրությունների» արդյունքները:

Միջնորդները հայտարարել են, որ համանախագահների մարտի 9-ի հայտարարության մեջ նշված սկզբունքների և տարրերի համաձայն` ղարաբաղյան հակամարտության համապարփակ կարգավորման համատեքստում, նրանք ճանաչում են Լեռնային Ղարաբաղի բնակչության դերը՝ տարածաշրջանի ապագայի որոշման գործում:

Համանախագահները նշել են նաև, որ Լեռնային Ղարաբաղը ոչ մի համանախագահող երկրի կամ այլ երկրների կողմից չի ճանաչվում որպես անկախ և ինքնիշխան պետություն:

Համանախագահները հայտարարել են, որ նրանք չեն ընդունում այս «ընտրությունների» արդյունքները որպես ազդեցություն Լեռնային Ղարաբաղի իրավական կարգավիճակի վրա, և այդ «ընտրությունների» արդյունքները ոչ մի կերպ չեն ազդի՝ Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի կամ շարունակվող բանակցությունների արդյունքների, ղարաբաղյան հակամարտության երկարաժամկետ և խաղաղ կարգավորման վրա:

Hayatsk.info

Հեշթեգներ: Լեռնային-Ղարաբաղ  


Վերնագիրի այլ պիտակները