Ղազախստանն ապրիլի 1-ից ժամանակավորապես արգելում է բենզինի և ավիավառելիքի ներկրումը Ռուսաստանից

10:47   01 Ապրիլ 2020    213

Ղազախստանի իշխանությունները, ելնելով արտակարգ դրության պայմաններում վառելիքի օգտագործման ծավալների նվազումից, ապրիլի մեկից ժամանակավորապես արգելում են Ռուսաստանից բենզինի, ավիավառելիքի և դիզելային վառելիքի ներկրումը:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին տեղեկացնում է interfax.ru կայքը` հղում անելով Ղազախստանի էներգետիկայի նախարարության մամուլի ծառայությանը:

Նախարարությունում հստակեցրել են, որ խոսքը երկաթուղային ճանապարհով վառելիքի ներկրման մասին է:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ղազախստան  


Վերնագիրի այլ պիտակները