ԱՄՆ-ում կորոնավիրուսի հետևանքով զոհերի թիվը հասել է 3890-ի. Worldometer

10:56   01 Ապրիլ 2020    198

ԱՄՆ-ում կորոնավիրուսի հետևանքով զոհերի թիվը հասել է 3890-ի։

Hayatsk.info-ն հայտնում է, որ այդ մասին վկայում են worldometer առցանց թարմացվող կայքի տվյալները։

Վարակի հաստատված դեպքերի թիվը կազմում է 188 578, ապաքինվածներինը՝ 7 251։ ԱՄՆ-ն այս ցուցանիշով առաջինն է աշխարհում, մինչդեռ մահերի թվով նրանց գերազանցում են Իտալիան և Իսպանիան:

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը մարտի 11-ին նոր կորանավիրուսը համավարակ էր հայտարարել: Վերջին տվյալներով՝ աշխարհում գրանցվել է վարակման ավելի քան 858 892 դեպք, 42 158-ը՝ մահվան ելքով։ Ապաքինվել է 178,100 մարդ։

Համաճարակի օջախ Չինաստանի սահմաններից դուրս վարակը տարածվել է 203 երկրում:

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները