Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակված 39 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը 571 է

11:07   01 Ապրիլ 2020    222

Ապրիլի 1-ի դրությամբ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 39 նոր դեպք, կորոնավիրուսով վարկվածների ընդհանուր թիվը հասել է 571-ի, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Կորոնավիրուսից ապաքինվել է 31 քաղաքացի, փաստացի բուժվում է 537-ը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում կորոնավիրուսից մահացել է 3 պացիենտ:

Հայտնի է, որ կորոնավիրուսի ամենից շատ դեպքեր արձանագրվել են Երևանում, Արարատի, Արմավիրի ու Կոտայքի մարզերում:

Հայաստանում գործող կարանտինային խստացված սահմանափակումների ժամկետը երկարացվել է ևս 10 օրով:

Hayatsk.info

Հեշթեգներ: Հայաստան  


Վերնագիրի այլ պիտակները