Վրաստանում կորոնավիրուսով ծանր հիվանդների առողջական վիճակը կտրուկ բարելավվել է․ Stopcov.ge

12:00   01 Ապրիլ 2020    211

Վրաստանում կորոնավիրուսի դեպքերի թիվը հասել է 115-ի:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հաղորդում է Stopcov.ge-ն: 22 հիվանդ արդեն ապաքինվել է: Երկու վարակված, որոնք Ավստրիայի քաղաքացի են, լքել են երկիրը: Մահվան դեպքեր չկան:

Միևնույն ժամանակ, 5106 քաղաքացի գտնվում է կարանտինում, 294 հիվանդ բժիշկների հսկողության ներքո է:

Ի դեպ, Թբիլիսիի թիվ 1 համալսարանական հիվանդանոցը հաղորդել է, որ կորոնավիրուսով վարակված ծանր հիվանդների առողջական վիճակը կտրուկ բարելավվել է:

Hayatsk.info

Հեշթեգներ: Վրաստան  


Վերնագիրի այլ պիտակները