Պանաման արգելել է տղամարդկանց ու կանանց դուրս գալ փողոց միևնույն օրը. Deutsche Welle

12:17   01 Ապրիլ 2020    195

Պանամայի իշխանությունները փորձում են առավելագույն ձևով սահմանափակել երկրում սոցիալական կապերը՝ պայմանավորված կորոնավիրուսի տարածմամբ:

Hayatsk.info-ի հաղորդմամբ, «Deutsche Welle»-ն տեղեկացնում է, որ երկրում արձանագրվում են կարանտինի ռեժիմի մեծ թվով խախտումներ:

Նոր սահմանափակումների համաձայն, տղամարդկանց և կանանց արգելվում է իրենց տները լքել միևնույն օրը: Այս սահմանափակումը երկրում ուժի մեջ է մտել ապրիլի 1-ից: Ղեկավարությունը նման որոշում է կայացրել՝ հիմք ընդունելով կարանտինային ռեժիմի խախտումների վիճակագրությունը:

Պանամայի նախագահ Լաուրենտինո Կորտիսոն մտցրել է տեղաշարժի սահմանափակման կանոններ մարտի 25-ից անորոշ ժամանակով: Ըստ դրանց՝ երկրի բնակիչներին օրվա մեջ, առավոտյան 06.30-ից մինչև 19:30-ն ընկած ժամանակահատվածում, հատկացվում է երկու ժամ կենսական նշանակության ապրանքներ գնելու համար: Թե քաղաքացիները որ ժամերին կարող են դուրս գալ, դա արդեն կախված է իրենց անձնագրի համարի վերջին թվից:

Hayatsk.info

Հեշթեգներ: Պանամա  


Վերնագիրի այլ պիտակները