Թրամփը հայտարարել է, որ գալիք երկու շաբաթները «շատ ծանր և հիվանդագին» են լինելու ԱՄՆ-ի համար

13:43   01 Ապրիլ 2020    181

Միացյալ նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ գալիք երկու շաբաթը շատ «ծանր և հիվանդագին» են լինելու՝ կապված կորոնավիրուսի համավարակի հետ։

Այս մասին հաղորդում է ՌԻԱ «Նովոստին»։ «Մեզ շատ ծանր երկու շաբաթներ են սպասվում, իսկ դրանից հետո, հույս ունեմ, ինչպես կանխատեսում են փորձագետները․․․ մենք թունելի վերջում լույս կտեսնենք, սակայն դրանք շատ հիվանդագին շաբաթներ կլինեն»,- ասել է ամերիկյան առաջնորդը, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Վերջին տվյալների համաձայն, ԱՄՆ-ում COVID-19-ի ավելի քան 181 հազար դեպք է գրանցվել, մահացել է ավելի քան 3774 մարդ։ Ընդ որում, 770 մարդ մահացել է վերջին մեկ օրվա ընթացքում։

Hayatsk.info

Հեշթեգներ: Թրամփ   ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները