Ռուսաստանում 1 օրվա ընթացքում կորոնավիրուսից 7 մարդ է մահացել

12:56   01 Ապրիլ 2020    256

Ռուսաստանում կորոնավիրուսով վարակված ևս 7 մարդ է մահացել, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը` հղում անելով Ռուսաստանում կորոնավիրուսի դեմ պայքարի օպերատիվ շտաբին:

Մահվան դեպքերից 5-ը գրանցվել է Մոսկվայում, մեկական դեպք գրանցվել է Մոսկվայի և Պսկովի շրջաններում:

Վերջին օրվա ընթացքում Ռուսաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 440 նոր դեպք երկրի 35 շրջանում: Այսպիսով` Ռուսաստանում կորոնավիրուսով վարակման դեպքերի քանակը հասել է 2777-ի, (1880-ը` Մոսկվայում), 24 մարդ մահացել է, 190-ը` բուժվել:

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը մարտի 11-ին նոր կորանավիրուսը համավարակ էր հայտարարել: Վերջին տվյալներով՝ աշխարհում գրանցվել է վարակման 859 338 դեպք, 42 334-ը՝ մահվան ելքով, ապաքինվել է 178 125 մարդ։ Համաճարակի օջախ Չինաստանի սահմաններից դուրս վարակը տարածվել է 203 երկրում:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ռուսաստան  


Վերնագիրի այլ պիտակները