Գուտերիշը ՄԱԿ-ի քարտուղարության հեռավար աշխատանքը երկարաձգել է մինչև ապրիլի վերջ

15:54   01 Ապրիլ 2020    248

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը երկարաձգել է քարտուղարության աշխատակազմի սոցիալական հեռավորության միջոցները կորոնավիրուսի տարածման պատճառով, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

«ՄԱԿ-ի կենտրոնակայանում հեռահաղորդակցական տեխնոլոգիաների միջոցով աշխատելու գործող կանոնակարգերը կերկարաձգվեն մինչև 2020 թվականի ապրիլի 30-ը», – ասել է Գուտերեշը:

ՄԱԿ-ի քարտուղարությունը անցել է աշխատանքի հեռավար ձևաչափին մարտի 16-ից: Սկզբնապես, այդ միջոցներն ընդունվել էին մինչեւ ապրիլի 12-ը:

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ներկայացուցչի՝ Ստեֆան Դուջարիկի խոսքով, կազմակերպության վիրուսով վարակված աշխատակիցների թիվը հասել է 86-ի:

Hayatsk.info

Հեշթեգներ: ՄԱԿ  


Վերնագիրի այլ պիտակները