Բելառուսում գրանցվել է կորոնավիրուսից երկրորդ մահը

16:29   01 Ապրիլ 2020    241

Բելառուսում գրանցվել է կորոնավիրուսով վարակի հետևանքով մահվան երկրորդ դեպքը, հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով հանրապետության առողջապահության նախարարությանը:

Նշվում է, որ մահացողը բազմաթիվ քրոնիկ հիվանդություններով տարեց մարդ է:

Ապրիլի 1-ի դրությամբ Բելառուսում հայտնաբերվել է COVID-19-ի 163 դեպք:

Hayatsk.info

Հեշթեգներ: Բելառուս  


Վերնագիրի այլ պիտակները