ՈւԵՖԱ-ն մտադիր է ավարտին հասցնել Եվրոպայի գավաթի մրցաշարերը

16:43   01 Ապրիլ 2020    220

ՈւԵՖԱ-ն մտադիր է ավարտին հասցնել Եվրոպայի գավաթի մրցաշարերն այս տարի՝ մինչ հաջորդ խաղարկության մեկնարկը:

Քննարկվում է Չեմպիոնների լիգայի և Եվրոպա լիգայի առանց երկրպագուների եզրափակիչ հանդիպումների անցկացման տարբերակը:

Այսօր ՈւԵՖԱ-ն տեսակապի միջոցով կքննարկի ֆուտբոլիստների պայմանագրերի հարցերը և տրանսֆերային պատուհանների ժամկետները: Քննարկվում է նաև մրցաշրջանի մնացած ժամանակահատվածի օրացուցային իրավիճակը: ՈւԵՖԱ-ն ունի նույն դիրքորոշումը, ինչ Անգլիայի Պրեմիեր լիգան․ մրցաշարերը պետք է խաղարկվեն:

Hayatsk.info

Հեշթեգներ: ՈւԵՖԱ  


Վերնագիրի այլ պիտակները