Սիրիայում վերսկսվել է սննդամթերքի մատակարարումը տուժած շրջաններ М5 մայրուղով

17:08   01 Ապրիլ 2020    235

Սիրիական բանակի կողմից М5 մայրուղին հսկողության տակ վերցնելու եւ դրանով անվտանգ երթեւելու շնորհիվ վերսկսվել են սննդամթերքի մատակարարումները Հալեպ եւ Իդլիբ:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը:

М5 մայրուղին կապում է Հալեպը եւ Իդլիբը: Մինչ վերջերս մայրուղու այդ հատվածով երթեւեկությունն անհնար էր, քանի որ այն գտնվում էր ահաբեկիչների հսկողության տակ:

Սիրիայի կենտրոնական շրջաններից մեկի՝ Խամի, փոխմարզպետը նշել է, որ մայրուղին ահաբեկիչներից ազատագրելուց հետո Խամից տուժած շրջաններ են տեղափոխում սննդամթերք եւ առաջին անհրաժեշտության ապրանքներ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Սիրիա  


Վերնագիրի այլ պիտակները