Լոնդոնում կորոնավիրուսից մահացել է Սոմալիի նախկին վարչապետը. SONNA

17:15   01 Ապրիլ 2020    226

Մեծ Բրիտանիայում կորոնավիրուսից մահացել է Սոմալիի նախկին վարչապետ Նուր Հասան Հուսեյնը:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին տեղեկացնում է սոմալիական SONNA գործակալությունը` հղում անելով հանգուցյալի ընտանիքի անդամներին:

Նուր Հասան Հուսեյնը Սոմալիի անցումային կառավարության վարչապետն է եղել 2007 թվականի նոյեմբերից մինչ 2009 թվականի փետրվարն ընկած ժամանակահատվածում:

80-ամյա քաղաքական գործիչը մահացել է ապրիլի 1-ին` Լոնդոնի թագավորական քոլեջի հիվանդանոցում, որտեղ բուժում էր անցնում: Նրան կհուղարկավորեն Լոնդոնում:

Սոմալիի գործող վարչապետ Հասան Ալի Հայրեն ցավակցություններ է հղել կառավարության նախկին ղեկավարի մահվան կապակցությամբ:

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը մարտի 11-ին նոր կորոնավիրուսը համավարակ էր հայտարարել: Վերջին տվյալներով՝ աշխարհում գրանցվել է վարակման 859 338 դեպք, 42 334-ը՝ մահվան ելքով, ապաքինվել է 178 125 մարդ։ Համաճարակի օջախ Չինաստանի սահմաններից դուրս վարակը տարածվել է 203 երկրում:

Hayatsk.info

Հեշթեգներ: Լոնդոն  


Վերնագիրի այլ պիտակները