«Ժողովրդի աջակցության շնորհիվ իշխանությունները հաջողության են հասնում կորոնավիրուսի տարածման դեմ պայքարում». Ռոհանի

19:16   01 Ապրիլ 2020    256

Իրանի նախագահ Հասան Ռոհանին երկրում կորոնավիրուսի հետ կապված իրավիճակի վերաբերյալ ասել է, որ կառավարությունը վարակի տարածման դեմ պայքարում հաջողությունների է հասնում ժողովրդի աջակցության շնորհիվ, հաղորդում է «Մեհր» գործակալությունը։

Ռոհանիի համոզմամբ՝ ժողովրդի և կառավարության համագործակցությունը վարակի դեմ պայքարում գրանցած հաջողության գլխավոր գործոնն է: Նա հույս է հայտնել, որ մոտ ապագայում երկիրը կհաղթահարի ճգնաժամային իրավիճակը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Իրանի առողջապահության նախարարության խոսնակը տեղեկացրել է, որ երկրում գրանցվել է կորոնավիրուսով պայմանավորված մահվան 2757 դեպք, կա վարակման 41 495 հաստատված դեպք, ապաքինվել է 13 911 մարդ:

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը մարտի 11-ին նոր կորանավիրուսը համավարակ էր հայտարարել: Վերջին տվյալներով՝ աշխարհում գրանցվել է վարակման 859 338 դեպք, 42 334-ը՝ մահվան ելքով, ապաքինվել է 178 125 մարդ։ Համաճարակի օջախ Չինաստանի սահմաններից դուրս վարակը տարածվել է 203 երկրում:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ռոհանի  


Վերնագիրի այլ պիտակները