Տարբեր երկրների ղեկավարներ կոչ են անում ստեղծել կորոնավիրուսի դեմ պայքարի դաշինք. Deutsche Welle

19:58   01 Ապրիլ 2020    218

Գերմանիայի նախագահ Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը, ինչպես նաև Հորդանանի, Սինգապուրի, Էկվադորի, Եթովպիայի առաջնորդները կոչ են անում ստեղծել կորոնավիրուսի դեպ պայքարի գլոբալ դաշինք:

«Deutsche Welle»-ն տեղեկացնում է, որ նշված երկրների ղեկավարների առաջարկությունները ներկայացվել են «The Financial Times»-ում:

Նշվում է, որ կորոնավիրուսի առաջ բոլորը հավասար են, և անհրաժեշտություն կա աշխատել միասին, որպեսզի իրավիճակը հաղթահարվի: «Այս վարակը չի խնայի ոչ մեկին՝ անկախ նրանից, թե այդ երկրում որքանով են զարգացած տնտեսությունը, տեխնոլոգիաները, որքան մեծ են հնարավորությունները»,-ասված է հոդվածում: Որպես կոնկրետ միջոցառում կորոնավիրուսի դեմ պայքարում, նշվում է պատվաստանյութի ստեղծումը և դրա արդար բաշխումն ամբողջ աշխարհում, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Նոր կորոնավիրուսի առաջացրած հիվանդության բռնկումը 2019-ի վերջում գրանցվել է Կենտրոնական Չինաստանում, այնուհետև տարածվել 190-ից ավելի երկրում և մարտի 11-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից ճանաչվել համավարակ (պանդեմիա)։

Hayatsk.info

Հեշթեգներ: Գերմանիա  


Վերնագիրի այլ պիտակները