Պուտինը հրաժարվել է ձեռքսեղմումներից

17:34   01 Ապրիլ 2020    247

Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը պատասխանել է հարցին՝ արդյո՞ք պետության ղեկավար Վլադիմիր Պուտինը հրաժարվում է ձեռքսեղմումից հանդիպումների ժամանակ:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:

«Բոլորն այժմ սոցիալական հեռավորություն են պահում»,-ասել է նա ՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք Պուտինը ձեռքսեղմումով է ողջունում գործընկերներին:

Կրեմլի խոսնակը հայտնել է, որ այս օրերին նախագահը գերադասում է անել ամեն ինչ հեռակա կարգով․ «Բոլորը տեսնում են, թե ինչպես է նա աշխատում հեռակա կարգով, և այժմ այդ ձևաչափը հնարավորինս լայն կիրառում կունենա»,-ավելացրել է նա:

Hayatsk.info

Հեշթեգներ: Պուտին  


Վերնագիրի այլ պիտակները