Ճապոնիայի կառավարությունը ընդլայնում է մի շարք երկրներից քաղաքացիների մուտքի արգելքը․ Սինձո Աբե

20:01   01 Ապրիլ 2020    233

Ճապոնիայի կառավարությունը, կորոնավիրուսի համավարակի հետ կապված, ընդլայնում է երկիր այն անձանց մուտքի արգելքը, որոնք Ճապոնիայի քաղաքացիներ չեն հանդիսանում, դա վերաբերում է 73 երկրների։ Այս մասին հայտարարել է Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն։

Նրա խոսքերով՝ երկրների թիվը ավելացել է 49-ով, ներառյալ ԱՄՆ-ը, Չինաստանը եւ Հարավային Կորեան։ Աբեն նաեւ ասել է, թե երկիր բոլոր ժամանողներին, այդ թվում Ճապոնիայի քաղաքացիներին, կառաջարկվի կամավոր երկշաբաթյա կարանտին անցնել։ Միջոցառումներն ուժի մեջ կմտնեն ուրբաթ օրվանից, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Նա նշել է, որ խնդրել է ավիաընկերություններին կրճատել միջազգային չվերթների քանակը։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները