Բելառուսը 3 ամսով արգելել է սոխի, սխտորի և հնձկաձավարի արտահանումը

20:33   01 Ապրիլ 2020    247

Բելառուսը եռամսյա արգելք է սահմանել սոխի, սխտորի և հնդկացորենի արտահանման համար:

Ժամանակավոր արտահանման արգելքի ենթակա ապրանքների ցանկում ներառվել է հնդկացորենը, հնդկացորենի փաթիլները, սոխը և սխտորը: Այս ապրանքներն արգելվում է արտահանել՝ անկախ ծագման երկրից, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Բելառուսի ԱԳՆ-ն հանձնարարել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովին տեղեկացնել ընդունված արգելքի մասին, ինչպես նաև առաջարկ ներկայացնել հանձնաժողովի քննարկմանը ԵԱՏՄ մյուս անդամ-երկրների կողմից նման միջոցներ ձեռնարկելու մասին:

Մարտի 31-ին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան ժամանակավոր արգելք է սահմանել ԵԱՏՄ երկրներից որոշակի տեսակի մթերային ապրանքների արտահանման համար: Արգելքի են ենթակա սոխը, սխտորը, շաղգամը, բրինձը, հնդկաձավարը, կորեկը, հնդկաձավարից պատրաստված սննդամթերքը, արևածաղկի սերմերը, սոյան: Այս ապրանքների արտահանումն արգելվում է մինչև հունիսի 30-ը:

Սա կորոնավիրուսի համավարակով պայմանավորված միջոցառումների երկրորդ փաթեթն է, որն ընդունում է ԵՏՀ-ն:

Առաջին փաթեթով արգելվում է ԵԱՏՄ սահմաններից անհատական պաշտպանիչ միջոցների՝ դիմակների և ակնոցների լայն դուրսբերումը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները