Երբեք չքնող Նյու Յորքը նիրհի մեջ է

20:47   01 Ապրիլ 2020    265

Նյու Յորքը, որն աշխարհում հայտնի է որպես «երբեք չքնող քաղաք», այսօր նիրհում է իր դատարկ փողոցներով:

Hayatsk.info-ն հայտնում է, որ ԱՄՆ-ի բոլոր հիսուն նահանգներում հայտնաբերված կորոնավիրուսի դեպքերի կեսից ավելին արձանագրվել է հենց այս քաղաքում:

Նյույորքցիները մարտի 22-ից տանն ինքամեկուսացման մեջ են, բացառությամբ էական նշանակություն ունեցող աշխատանքներ իրականացնողների:

Ամերիկյան նավատորմին պատկանող USNS Comfort հիվանդանոցային նավը, որն ապահովում է հազար մահճակալ, երկուշաբթի օրը խարիսխ նետեց Մանհեթենի նավահանգստում:

Այստեղ բուժվելու են կորոնավիրուս վարակ չունեցող հիվանդները, վիրահատական միջամտության կարիք ունեցողները, նաև նրանք, ովքեր առողջական ծանր վիճակում են: Նյու Յորքում հիվանդանոցները լի են կորոնավիրուսով վարակված անձանցով: ԱՄՆ-ում այս վարակից մահացածների մեկ երրորդը գրանցվել է Նյու Յորքում:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները