ԱՄՆ-ում բժիշկները հեռացրել են բժշկության պատմության մեջ գրանցված ամենամեծ փայծաղը

21:43   01 Ապրիլ 2020    257

Ֆլորիդայի համալսարանի բժշկական քոլեջի բժիշկները հեռացրել են բժշկության պատմության մեջ երբևէ գրանցված ամենամեծ փայծաղը, որի քաշը կազմում է 12.14 կգ:

44-ամյա տղամարդու մոտ լիմֆոպրիլֆերատիվ խանգարումներ էին առաջացել, որի ժամանակ իմունիտետի համար պատասխանատու լիմֆոցիտների անվերահսկելի աճ է տեղի ունենում, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Նրա օրգանիզմից հեռացված օրգանը կազմում էր իր մարմնի քաշի 12 տոկոսը և 8800 անգամ գերազանցում փայծաղի միջին զանգվածը, որը սովորաբար 140 գրամ է լինում:

Բժիշկները որոշել են վիրահատական միջամտություն կատարել, երբ հիվանդի որովայնի խոռոչը զգալիորեն մեծացել էր երեք ամսում: Համակարգչային հետազոտությունը ցույց է տվել մեծացած փայծաղը, որից հետո բժիշկները որոշել են հեռացնել այն:

Երեք օր անց ամերիկացին դուրս է գրվել հիվանդանոցից: Նրա վիճակը բավարար է:

Hayatsk.info

Աշխարհ,

Հեշթեգներ:


Վերնագիրի այլ պիտակները